Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ալեքսանդր Ռամը ներկայացրել է Խաչատրյանի «Թավջութակի կոնցերտը» (լուսանկար)

02:10, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
Ալեքսանդր Ռամը ներկայացրել է Խաչատրյանի «Թավջութակի կոնցերտը» (լուսանկար)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու և այլ միջազգային մրցույթների դափնեկիր Ալեքսանդր Ռամը Խաչատրյանի միջազգային 6-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ ներկայացրել է Խաչատրյանի «Թավջութակի կոնցերտը»։ Ըստ դիրիժոր Հարություն Արզումանյանի՝ այս ստեղծագործությունը Խաչատրյանի երեք կոնցերտներից ամենաքիչ կատարվողն է, որը հեղինակն առանձնապես շատ էր սիրում։ Այն ունի յուրահատուկ արտահայտչական միջոցներ։ Թավջութակահար Ալեքսանդր Ռամը խոստովանել է, որ Խաչատրյանի երաժշտության հետ խորությամբ առնչվել է Խաչատրյանի փառատոնի շրջանակներում։

Երեկոյի ընթացքում հանդիսատեսին ներկայացվել է նաև Խաչատրյանի Սյուիտը «Դիմակահանդես» դրամայի համար գրված երաժշտությունից։

Անդրադառնալով թավջութակահար Ալեքսանդր Ռամի կողմից Թավջութակի կոնցերտի մեկնաբանմանը՝ Հարություն Արզումանյանը նշել է, որ մենակատարը շատ սիրով, ոգեշնչված է ներկայացրել այն՝ իր գույները փոխանցելով ստեղծագործությանը։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

| | |
895 | 0