Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  հինգշաբթի, 25 ապրիլի, 2019 թ.

Համացանց

«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան

14:50, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի 8 հնագույն աստղադիտարաններից մեկը` 7500 տարվա պատմություն ունեցող Քարահունջը` Հնչող քարերը, վտանգված են։

«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան
«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան
«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան
«Փրկել Քարահունջը». Նաիրա Զոհրաբյան

     Ինչ-որ անհասկանալի կենդանիներ որոշել են կռունկ-քլունգով պղծել աշխարհի ամենահին կոթողներից մեկը։ National Geographic-ը Քարահունջը ներառել է աշխարհի 8 ամենահին աստղադիտարանների ցանկում։ Եւ ահա տարատեսակ վանդալներ որոշել են հնադարյա քարերի` մեգալիթների տակ փոսեր փորել` պեղումների անվան տակ։ Իսկ որոշ, առավել կրեատիվ վանդալներ, որոշել էին կարմիր գույնով ներկել Զորաց քարերը։
     Սթոունհենջը Մեծ Բրիտանիա է բերում տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկներ, իսկ մենք չենք կարողանում պահպանել Սթոունհենջից առավել արժեքավոր Քարահունջը։
     Առաջիկայում ես կներկայացնեմ մարոկկացի հայտնի ներդրողի` Քարահունջը զբոսաշրջության համաշխարհային կենտրոն դարձնելու, հարակից տարածքները անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու, նոր աշխատատեղեր բացելու ներդումային մեծ ծրագիրը։
     Ի դեպ, հանրահայտ հնագետ Գրեմ Հենքոքն այն վստահ համոզմանն էր, որ Քարահունջը շատ ավելի հին է եւ ունի
     12-հազարամյա պատմություն։
     Մենք փրկելու ենք Քարահունջը»։

| | |
2701 | 0
Facebook