Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Արդյո՞ք դա ապօրինի հովանավորչություն չի լինի». Իզաբելլա Աբգարյան

01:10, շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ.
«Արդյո՞ք դա ապօրինի հովանավորչություն չի լինի». Իզաբելլա Աբգարյան

Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանում մեկնարկել է փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարը՝ մայթերով ազատ քայլելու, սանիտարահիգիենիկ կանոնները պահպանելու և փողոցների տեսքը պատշաճ դարձնելու նպատակով: Որքան շատ են քաղաքացիները, որոնք մեզ այդ կոչով ու պահանջով դիմում են, նույնքան աղմկոտ է ու դիմադրության հանդիպող գործընթացը՝ ընդհուպ մինչև փողոցներ փակելու սպառնալիք: Հիմնական հակափաստարկը՝ «մի կտոր հացի փող ենք աշխատում»: Արդյո՞ք քաղաքային իշխանությունները պիտի ապօրինություն արտոնեն, որ մի խումբ մարդիկ, որոնք ի դեպ համաձայն չեն նույնիսկ մեկ սանտիմետր տեղափոխվելուն, կարողանան գումար աշխատել:
     Արդյո՞ք դա ապօրինի հովանավորչություն չի լինի ու չի հակասի «բոլորը հավասար են օրենքի առջև», «հավասար հնարավորություններ բոլորին» գերագույն սկզբունքներին: Չէ՞ որ ոտնահարվում են օրենքին համապատասխան իրենց փոքր տաղավարները աշխատացնող, հարկ վճարող մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների շահերը:
     Բացի այդ, սպասարկման ոլորտում այսօր աշխատաշուկան զգալի պահանջարկ ունի, կան աշխատատեղեր: Դե իսկ երևանցիների ազատ տեղաշարժն ու վտանգավոր սնունդ չընդունելն էլ իրավունքներ են, որոնք պետք է հարգել»:

| | |
2725 | 0