Միացյալ Նահանգները պատասխանատու են Իրանում և Եմենում մարդկության դեմ հանցագործությունների համար: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը:
Զարիֆի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանին է մեղադրում Միացյալ Նահանգների «անօրինական պատժամիջոցների» համար, սակայն հենց ԱՄՆ-ն է պատասխանատու «մարդկության դեմ հանցագործությունների» համար:
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ ամերիկյան պատժամիջոցներն առաջին հերթին անդրադառնում են Իրանի բնակչության վրա, որը բախվում է դեղորայք և մթերք ձեռք բերելու դժվարությունների հետ:
Ավելի վաղ ԱՄՆ-ը մեկ տարով երկարաձգել էր Իրանի դեմ պատժամիջոցները: Պատժամիջոցներն անդրադարձել են նավթի արտահանմանը, բանկային և նավաշինության ոլորտներին: Իրանի նախագահը մեկնաբանել էր երկրի նկատմամբ նոր պատժամիջոցներն՝ ասելով. «Միասնությամբ և համատեղ ջանքերով կշրջանցենք ամերիկյան պատժամիջոցները, ԱՄՆ-ին կստիպենք զղջալ: Մենք օտարերկրյա ներդրումներ կներգրավվենք մեր երկիր... Կթարմացնենք տնտեսական զարգացման ուղին»: