Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա երեխայի դին

11:55, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա երեխայի դին

Վանաձորի «Լճեր» կոչվող տարածքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Ա. Մ-ի դին, այս մասին MAMUL.am-ի թղթակցին հայտնեցին ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 7-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ նոյեմբերի 6-ին, ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ-ն (12 տ., ունի աուտիզմ) Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մարգարյան փողոցի տներից մեկից դուրս է եկել և չի վերադարձել:

| | |
9094 | 0
Facebook