Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Միջազգային

Արփինե Դալալյանը 3-րդն է C խմբում

11:45, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
Արփինե Դալալյանը 3-րդն է C խմբում

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայ ծանրորդներից այսօր պայքարի մեջ մտավ գերծանր քաշային Արփինե Դալալյանը։ Մեր ծանրորդուհին հանդես եկավ C խմբում, քանի որ նրա արդյունքները բավարար չէին ուժեղագույնների հետ պայքարելու համար։ Նա, պոկելով 101 կգ և հրելով 138 կգ, երկամարտում գրանցեց 239 կգ արդյունք: C խմբում մեր մարզուհին զբաղեցրեց 3-րդ տեղը: Այս քաշային կարգի B և A խմբերի պայքարը կծավալվի վաղը, ինչից հետո պարզ կդառնա նրա զբաղեցրած տեղն աշխարհի առաջնությունում:

| | |
2010 | 0
Facebook