Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Բանակի արմատական բարեփոխումներն անհետաձգելի հրամայական են». Լևոն Շիրինյան

15:30, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
«Բանակի արմատական բարեփոխումներն անհետաձգելի հրամայական են». Լևոն Շիրինյան

Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ ցավալի է լսել որևէ վատ լուր հայոց բանակից, թեկուզ մարտական գործողությունների արդյունքում ստացված, բայց առավել ցավալի է խաղաղ պայմաններում ինչ-ինչ պատճառներով զինվորի կորուստի մասին լսելը։ Ցավակցելով զինվորների ընտանիքներին և բանակի հրամանատարությանը` միաժամանակ պետք է գիտակցել, որ բանակի արմատական բարեփոխումները, նրա տեխնիկական հագեցվածությունը և աշխատանքների կազմակերպման որակի բարձրացումն անհետաձգելի հրամայական են։ Սխալների և թերությունների հանդուրժումը, եթե «թույլատրելի էր» ինչ-որ տեղ, թող ներվի ասել` Երրորդ հանրապետության շրջանում, ապա նույն տենդենցների պահպանումը անըմբռնելի է Թավշյա հեղափոխության իրականացումից հետո»։

| | |
1711 | 0