Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 20 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

10:25, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)

«Մենք ձեռք ենք բերել նոր էներգիա, որպեսզի կարողանանք Հայաստանը դարձնել մի երկիր, որն ի վիճակի է շատ ավելի բարձր մակարդակով պաշտպանել իրեն, որն ի վիճակի է զարգանալ, գրավիչ լինել ներդրումների համար, որն ի վիճակի է գրավիչ լինել այնտեղ ապրելու համար»: Այս մասին այսօր Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ուրախ եմ, որ ի վերջո հեղափոխությունից հետո որոշակի ներգաղթային միտումներ են նկատվում դեպի Հայաստան: Մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ ՀՀ-ից մեկնածների և վերադարձածների բալանսը պյուս 13 հազար է, այսինքն՝ 13 հազար մարդ ավելի եկել է, քան մեկնել, նախորդ տարի նույն ժամանակահատվածում եղել է մինուս 9 հազար: Հույս ունեմ, որ առաջիկայում այս 13 հազարը կդառնա 130 հազար, հետո 200 հազար, հետո ի վերջո 1 միլիոն...Մենք կունենանք նոր մակարդակի պետություն»,- ընդգծել է Ն. Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ
| | |
1204 | 0