Ինչպես հաղորդում է Rusarminfo.ru լրատվականը, գալիք շաբաթվա սկզբին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերթական այցը կկատարի Մոսկվա:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Աննա Հակոբյանը մարդասիրական ոլորտի նախագծերի շուրջ մի շարք հանդիպումներ կունենա Ռուսաստանում: Մասնավորապես նշվում է, որ Աննա Հակոբյանը մտադրություն ունի հանդիպել խոշոր հիմնադրամների ղեկավարների հետ, որոնք զբաղված են սոցիալական բնույթի նախագծերով: Հանդիպումների նպատակը՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հիմնված «Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցության հաստատումն է:
Սա կլինի Աննա Հակոբյանի արդեն երրորդ այցը Մոսկվա: