Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Իրավիճակը դոմիկներում ձմռան շեմին». Վահան Թումասյան

16:25, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
«Իրավիճակը դոմիկներում ձմռան շեմին». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրավիճակը դոմիկներում ձմռան շեմին.

Գյումրիում և հարակից մի շարք գյուղերում, սոցիալապես ծայրահեղ վիճակում հայտնված, հատկապես դոմիկներում ու կիսաքանդ շինություններում պատսպարված ընտանիքների և միայնակ տարեցների 90%-ը ձմռան վառելիք չունեն (բնական գազով, էլեկտրաէներգիայով կամ քարածուխով կացարանները տաքացնելու մասին առաջարկություններ չանեք. մտածելն անգամ անիմաստ է):
     Այսինքն միայն Շիրակի մարզում ավելի քան 5000 աղքատ ընտանիք ստիպված է իրենց կացարանները տաքացնելու համար կիսամաշ վառարանները նետել մոտակա աղբամաններից ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր: Նրանցից շատերն էլ կրկին քաղաքի ծառերը կամ թփուտներն են կտրատելու:
     Անգամ հիմա՝ նոյեմբեր ամսին, Շիրակում բավականին սառը եղանակ է և անհնար է կացարանները առանց ջեռուցելու դիմանալ, առավել ևս թիթեղյա և խարխուլ դոմիկներում:
     Այս օրերին, յուրաքանչյուր օր մեր գրասենյակ տասնյակ մարդիկ են այցելում և խնդրում են վառելափայտ:
     Որպես կանոն ձմռան ամիսներին անելանելի վիճակում հայտնված մարդկանց նաև տարբեր կողմերից, այդ թվում իշխանություններն են ուղորդում Շիրակ կենտրոն: Ստիպված եմ լինելու ասել, որ հարգելիներս մեր և մեր հովանավորների միջոցներն անսպառ չեն:
     Հ.Գ. Միայն անցած մեկ ամսվա ընթացքում մենք մոտ 100 ընտանիքի 1100 պարկ վառելափայտ ենք բաժանել` յուրաքանչյուրին 10-12 պարկ, սակայն մեր կողմից հատկացվածը կբավարարի ընդամենը մեկ ամիս»:

| | |
1285 | 0