Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Ինչպիսի՞ն է լինելու վաղվա ընդդիմությունը». Արմեն Աղայան

02:05, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
«Ինչպիսի՞ն է լինելու վաղվա ընդդիմությունը». Արմեն Աղայան

Քաղաքագետ Արմեն Աղայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱԺ առաջիկա ընտրության արդյունքը, թե ով պետք է կառավարի Հայաստանն առաջիկա տարիներին, բոլորին կանխավ հայտնի է` Նիկոլ Փաշինյանի թիմը, որին հաջողվեց թամբել հեղափոխական ալիքը և դառնալ դրա գլխավոր շահառուն, շատ մեծ առավելությամբ հաղթելու է:
     Իրական պայքարը վերաբերելու է ընդդիմության երկու առաջատարների ընտրությանը: Ինչպիսի՞ն է լինելու վաղվա ընդդիմությունը: Արդյո՞ք հանցագործների գլխավոր և օժանդակ (այլընտրանքային) ոհմակները, որոնք տասնամյակներով յուրացրել են իշխանությունը, թալանել և թուլացրել են երկիրը, վտանգել են հայրենի տարածքն ու ինքնիշխանությունը, արդյո՞ք նրանք այդպես էլ մնալու են անպատիժ և, քթների տակ մեզ ծաղրելով, վայելելու են նախկինում թալանածն ու անձեռնմխելություն ապահովող մեկ երրորդ մանդատները:
     Թե՞ ընդդիմության տեղը մենք կհատկացնենք «Սասնա Ծռերին», որոնք այս պահին ազգային ուժերից միակ ձևաչափն են, որը բավականաչափ հայտնի է և քիչ թե շատ պատրաստ ընտրական պայքարի մեջ մտնելու համար: Իսկ լևոնական ծագումնաբանությամբ, «քաղաքացիական» անհասկանալի բովանդակությամբ ու ազգային հարցերում վստահություն չներշնչող կառավարության պարագայում, ազգային ուժի առկայությունը ԱԺ-ում ուղղակի անհրաժեշտություն է:
     Իհարկե, երիտհեղափոխական կառավարությանը շատ ձեռնտու է «սևերի», «նախկինների», «մերժվածների» առկայությունը ԱԺ-ում: Այդպես նրանք կարող են տևական ժամանակ ապահով զգալ իրենց իշխանության համար: Հենց այդ պատճառով, ոչ միայն չարգելեցին հանցագործ ՀՀԿ-ին, ինչպես նաև վերջին օրը «հեղափոխությանը միացած» և հիմա իրենց շողոքորթող ՀԲԿ-ին, այլև թույլ տվեցին տապալել ընտրական օրենքի նախագիծը` պահպանելով վարկանիշային ընտրակարգը և առիթ տվեցին ՀՀԿ-ին հիմա մեծ-մեծ խոսելու:
     Եվ այսպես, Հայաստանի ապագան որոշելու է ոչ թե ընտրողների մեծամասնությունը, որոնք ոգևորության ֆոնին, առանց երկար մտածելու, ընտրելու են հաղթած Նիկոլին, այլ իսկապես ազգային, իսկապես հեղափոխական, ազնիվ և պատասխանատու փոքրամասնությունը, որը ամեն ինչ պետք է անի, որպեսզի որևէ ազգային ուժ, այս դեպքում հանձինս «Սասնա Ծռերի» առաջատար տեղ զբաղեցնի ընդդիմադիր հատվածում:
     Ինչ վերաբերում է այս անմեղ ձևացող, սերժիկի չկայացած ժառանգ նեոկոմսոմոլիկ Վիգենին ու նրա դեմքով հանդես գալ պատրաստվող ՀՀԿ-ին, ապա այն պետք է ևս մեկ անգամ մերժվի, մերժվի ամենայն վճռականությամբ, մերժվի իր բոլոր հանցագործությունների համար»:

| | |
1650 | 0