Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«ՀԱՊԿ-ն սկսել է մտորել սկզբունքների շուրջ. ամեն ինչ կախված կլինի Նիկոլ Փաշինյանից». Коммерсант

14:35, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
«ՀԱՊԿ-ն սկսել է մտորել սկզբունքների շուրջ. ամեն ինչ կախված կլինի Նիկոլ Փաշինյանից». Коммерсант

Նոյեմբերի 8-ին Աստանայում անցկացվում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: Այն բացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստով, ապա կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների նիստը, գրում է Коммерсант պարբերականը «ՀԱՊԿ-ն սկսել է մտորել սկզբունքների շուրջ» վերնագրով հոդվածում:

Ակնկալվում է, որ 6 երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկաստան և Ռուսաստան) առաջնորդները կորոշեն վերջին ամիսների ընթացքում ամենաքննարկվող հարցը՝ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: Այդ հարցով քննարկումներ են ընթանում պաշտոնից Յուրի Խաչատուրովի արտահերթ հետ կանչման պահից:

«Երևանը կողմ է այլ տարբերակի, քանի որ պարոն Խաչատուրովն իր պաշտոնը զբաղեցրել է նախատեսված 3 տարուց միայն մեկուկեսը: Հայկական կողմը համարում է, որ Հայաստանի ներկայացուցիչը կարող է մնալ այդ պաշտոնին մինչև 2020թ. մայիսը»,- գրում է Коммерсант-ը:

«Ամեն ինչ կախված կլինի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից: Նա դեռ երկուշաբթի անդրդվելի էր»,- պարբերականը մեջբերում է այդ հարցով իրազեկ դիվանագետի խոսքը:

Աղբյուրը նշում է նաև, որ ըստ այբբենական կարգի որոշման ընդունման դեպքում պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը՝ Ստանիսլավ Զասը: «Միևնույն ժամանակ, հնարավոր են հարցի լուծման այլ տարբերակներ»,- ընդգծել է պարբերականի աղբյուրը:

| | |
4373 | 0