Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Միջազգային

«Հայաստանը չի պատրաստվում արտաքին քաղաքականության մեջ փոխել Ռուսաստանի տեղը». Վարդան Տողանյան

14:00, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
«Հայաստանը չի պատրաստվում արտաքին քաղաքականության մեջ փոխել Ռուսաստանի տեղը». Վարդան Տողանյան

Հայաստանը չի պատրաստվում իր արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ փոխել Ռուսաստանի տեղը: Այս մասին «Московский комсомолец»-ին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացմանը, Տողանյանը նշել է, որ անկախության տարիներից ի վեր համագործակցությունը զարգացել է, սակայն խոսքն այլ հարաբերությունների հաշվին զարգացման մասին չէ:

«Հայաստանը չի փոխել և չի պատրաստվում փոխել Ռուսաստանի դերն իր արտաքին քաղաքականության ուղղվածության մեջ: Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության մակարդակն անփոփոխ է: Բացի այդ, նոր կառավարությունն աշխատում է տնտեսական, մարդասիրական ոլորտներում տարբեր ծրագրերի շուրջ, որոնք ուղղված են հարաբերությունների զարգացմանը»,- ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանը:

Այդ հարաբերություններին, դեսպանի խոսքով, ոչինչ չի սպառնում: Դեսպանը հավելել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցության մեխանիզմներ է մշակում:

| | |
2826 | 0