Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Միջազգային

ՀԱՊԿ նիստի օրակարգից հանվել է ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի միասնական համակարգի նախագիծը

12:45, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
ՀԱՊԿ նիստի օրակարգից հանվել է ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի միասնական համակարգի նախագիծը

ՀԱՊԿ պետությունների ներկայացուցիչներին չի հաջողվել համաձայնեցնել հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միասնական համակարգի նախագծի շուրջ աշխատանքները: Այս մասին, Интерфакс-ի հաղորդմամբ, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

«Օրակարգում է 24 հարց, որոնք ներառում են համապատասխան փաստաթղթերի նախագծեր, բացառությամբ՝ ՀՕՊ-ի և ՀՀՊ-ի միասնական համակարգի նախագիծը: Չի հաջողվել վերջնական համաձայնեցնել տվյալ նախագիծը»,- ասել է նա:

Մնացած հարցերով, Սեմերիկովի խոսքով, բոլոր փաստաթղթերի նախագծերը համաձայնեցված են, որոնք կստորագրվեն առանց քննարկման:

Ավելի ուշ Աստանայում կանցկացվի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը:

| | |
3804 | 0
Facebook
COMMENT.am