Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տաջիկստանի բանտերից մեկում խռովություն է տեղի ունեցել. 13 բանտարկյալ է սպանվել

13:40, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Տաջիկստանի բանտերից մեկում խռովություն է տեղի ունեցել. 13 բանտարկյալ է սպանվել

Տաջիկստանի Խուջանդ քաղաքի խիստ ռեժիմի գաղութում 13 բանտարկյալ է սպանվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Սոգդի մարզի ուժային կառույցների աղբյուրին:

Վիրավորների թիվը չի նշվում:

Աղբյուրի խոսքով՝ բանտարկյալներից մեկը, ով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամ է համարվում, պահակի մոտից վերցրել է զենքն ու կրակ բացել պահակախմբի աշխատակիցների ուղղությամբ: Սոգդի մարզի հատուկ նշանակության ուժերին հաջողվել է ճնշել խռովությունը:

Դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, խռովության պատճառները պարզվում են:

5597 | 0
Facebook