Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շուրջ 3 մլրդ դրամ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար

11:30, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Շուրջ 3 մլրդ դրամ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման ու անցկացման համար Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացվող նախագծով առաջարկեց ԿԸՀ-ին, Արդարադատության նախարարությանը և Ոստիկանությանը հատկացնել համապատասխան քանակի միջոցներ ու կատարել փոփոխություններ 2017-ի որոշման մեջ: «Առաջարկվում է Կառավարության պահուստային ֆոնդից ԿԸՀ-ին հատկացնել 2 մլրդ 707 մլն 144 հազար 200 դրամ, Արդարադատության նախարարությանը՝ 10 մլն դրամ, Ոստիկանությանը՝ 234 մլն 224 հազար 800 դրամ»,- ասաց Զեյնալյանը:

«Ընտրությունների անցկացումը թանկ հաճույք է, հատկապես՝ արտահերթ ընտրությունների»,- արձագանքեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:

Որոշման նախագիծն ընդունվեց:

Շուրջ 3 մլրդ դրամ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման համար
5039 | 3
Facebook