Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ազնավուրին մեծարելու շատ ավելի լրջմիտ տարբերակներ կան». Էրիկ Բարսեղյան

00:05, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
«Ազնավուրին մեծարելու շատ ավելի լրջմիտ տարբերակներ կան». Էրիկ Բարսեղյան

Հաղորդավար, PR մասնագետ, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ` Զվարթնոց օդանավակայանի անունն Ազնավուրի անվամբ փոխարինելու կողմնակիցների գերակշիռ մասն առանձնապես ծանոթ էլ չէ Ազնավուրի երգերին։

Ամեն բան պետք է տրամաբանություն ունենա։ Ազնավուրին մեծարելու շատ ավելի լրջմիտ տարբերակներ կան, քան էմոցիոնալ որոշումները։

Իբրև PR մասնագետ էլ ասեմ, որ միջազգային հարթակում հայրենական երկու հեղինակավոր բրենդների՝ մեկը մյուսով փոխարինելու միտումը տարրական սխալ է, սիրելիներ։ Արդեն դիրքավորված արժեքավոր պատմությունը նոր արժեքով ստվերելը միամիտ ձգտում է։

Հարկավոր է, ոչ թե Զվարթնոցը փոխարինել Ազնավուրով, այլ առանձին֊առանձին աշխատել երկու բրենդների դիրքավորման ուղղությամբ»։

| | |
1340 | 0