Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Այսօր Աստանայում կարող են ընտրել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարին

10:55, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
Այսօր Աստանայում կարող են ընտրել ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարին

Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նիստը:

Նիստի ընթացքում կքննարկվի նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, գրում է РИА Новости-ն:

Նիստին կմասնակցեն Ղազախստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի նախագահները, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ ՀԱՊԿ երկրների առաջնորդները նեղ շրջանակում՝ փակ դռների հետևում, քննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

Ավելի վաղ Коммерсант պարբերականը հայտնել էր, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կարող է նշանակվել Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը:

4873 | 2
Facebook