Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ գլխավոր դատախազը Թրամփի խնդրանքով հրաժարական է տվել

10:10, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
ԱՄՆ գլխավոր դատախազը Թրամփի խնդրանքով հրաժարական է տվել

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը հրաժարական է տվել: Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Twitter-ի իր էջում:

«Շնորհակալություն ենք հայտնում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսին իր ծառայության համար և մաղթում լավագույնը»,- գրել է նա:

Սեշնսին ժամանակավորապես կփոխարինի Մեթյու Ուիթաքերը:

BBC-ի տեղեկություններով՝ Ջեֆ Սեշնսը հրաժարական է տվել նախագահ Թրամփի խնդրանքով: Նշվում է, որ Թրամփը բազմիցս քննադատել է գլխավոր դատախազին արդարադատության նախարարությունը ոչ արդյունավետ ղեկավարելու համար: Նրա խոսքով՝ գերատեսչության աշխատակիցներն իր դեմ դավեր են նյութել:

Սեշնսը Թրամփի աջակիցն էր ընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն նրանց հարաբերությունները վատթարացան, երբ Սեշնսը հրաժարվեց ընտրություններին ռուսական հետքի մասին գործը վարելուց:

7497 | 0
Facebook