Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսօրվա ողբերգական վթարը պետք է լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննվի». Երվանդ Վարոսյան

23:15, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«Այսօրվա ողբերգական վթարը պետք է լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննվի». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա ողբերգական վթարը, որ հանգեցրել է 4 երեխու մահվան պետք է լրիվ, բազմակողմանի ու օբյեկտիվ քննության առարկա դառնա։ Մասնավորապես պիտի պարզվեն պատճառները` եթե տեխնիկական են, ո՞վ է պատասխանատու մարդատար տրանսպորտի տեխնիկական վիճակի համար ու ինչու՞ են եղել տեխնիկական խնդիրներ, եթե մարդկային գործոնն է, ապա ինչո՞ւ, արդյո՞ք վարորդը համապատասխանել է չափանիշներին, արդյո՞ք հոգնած չի եղել ու ո՞վ է դրա պատասխանատուն, եթե եղանակային պայմաններն են պատճառ, ո՞վ է որոշել մարդկանց տեղափոխումն իրականացնել այդ պայմաններում, արդյո՞ք դա եղել է հրատապ։
     Միայն հարցերի վեր հանումը կկանխի ապագայում նման դժբախտությունները։ Խաղաղ պայմաններում զինծառայող չպետք է զոհվի»։

5123 | 1
Facebook