Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիայում ևս մեկ լրագրողի են սպանել

17:20, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
Սաուդյան Արաբիայում ևս մեկ լրագրողի են սպանել

Սաուդյան Արաբիայում խոշտանգման է ենթարկվել և սպանվել գրող և լրագրող Թուրքի բին Աբդուլ Ազիզ ալ-Ջասերը (Turki Bin Abdul Aziz Al-Jasser), գրում է Lenta-ն՝ հղում անելով New Khaleej-ին:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ լրագրողին սպանել են բանտում Ջամալ Խաշոգջիի սպանությունից մեկ ամիս անց:

Ալ Ջասերը ձերբակալվել էր 2017թ. մարտին Kashkool թվիթթերյան էջը գաղտնի վարելու համար, որը բացահայտում է պաշտոնական անձանց և թագավորական ընտանիքի անդամների կողմից մարդու իրավունքների խախտումները:

Նրան բացահայտել են Դուբայում Twitter-ի գրասենյակում սաուդցի լրտեսները: Ըստ տեղեկությունների՝ լրտեսները կապ են ունեցել թագաժառանգ արքայազնի խորհրդական Սաուդ ալ-Կախթանիի հետ, ով հրաժարական էր տվել Խաշոգջիի սպանությունից հետո:

10474 | 1
Facebook