Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 մարտի, 2019 թ.

Իրադարձություններ

«Ինձ հրավեր ուղարկվել է Կառավարությունից». Գեղամ Գևորգյան

16:40, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«Ինձ հրավեր ուղարկվել է Կառավարությունից». Գեղամ Գևորգյան

«Հիմնադրամի տնօրենը չէր կարող որևէ մեկին գրանտ տալ կամ չտալ: Գործընթացը սկսվել է փետրվարից, երբ պարոն Ավինյանը դեռևս կառավարության անդամ չէր, գործընթացի փուլերն անցած են եղել մինչև իր փոխվարչապետ նշանակվելը: Գրանտի տրամադրման պահը համընկել է պարոն փոխվարչապետի նշանակման հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: Նշենք, որ նա նախկինում ղեկավարում էր Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, որը 35 հազար դոլար էր տրամադրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ չրի արտադրությամբ զբաղվող ՍՊԸ-ին:

Լրագրողների դիտարկմանը՝ կասկածներ կան, որ Տիգրան Ավինյանն է Ձեր թեկնածությունն առաջադրել գյուղնախարարի պաշտոնում, ասել է. «Ինձ հրավեր ուղարկվել է Կառավարությունից: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, ինչպես պարոն Ավինյանի, այնպես էլ Կառավարության մյուս անդամների հետ ունեմ գործնական հարաբերություններ»:

Հիշեցնենք՝ «Հետք»-ը գրել էր, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ուսումնասիրել Տիգրան Ավինյանի վերաբերյալ հրապարակված փաստերը:

| | |
3533 | 1
Facebook
COMMENT.am