Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Լինելու է հնդկական պարզունակ կինո». Ոսկան Սարգսյան

17:05, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«Լինելու է հնդկական պարզունակ կինո». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն կուսակցություն ինքն է որոշում մասնակցել, թե չմասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Կուզենայի, որ ՀՀԿ-ն չմասնակցեր դրանց, որովետև խորհրդարան անցնելու քիչ շանսեր ունի, անցնելու դեպքում մի քանի պատգամավոր է ունենալու: ՀՀԿ-ի մասնակցության դեպքում այն դառնալու է թիրախ, այդ կուսակցությանը մյուս կուսակցություններն արդարացի մեղադրելու են բազում մեղքերի համար, սև ուժին քննադատելով` լրջորեն չեն քննարկելու Հայաստանի համար ամենակարևոր խնդիրները, արցախյան հարցի լուծման տարբերակները, Հայաստանի արտաքին կողմնորոշման հարցը, երկրի տնտեսական զարգացման մոդելը և այլն: Մի խոսքով լինելու է հնդկական պարզունակ կինո՝ չարի և բարու պայքարի սցենարով»:

4988 | 2
Facebook