Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայամետ կոնգրեսականների համար հիանալի օր էր». Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ

16:25, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«Հայամետ կոնգրեսականների համար հիանալի օր էր». Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ամերիկահայերի սատարած 180 թեկնածուներից 165-ը (ավելի քան 90%-ը) հաղթել է ընտրատարածքներում:

«Այսօր հիանալի օր էր հայամետ կոնգրեսականների համար: ANCA-ն հպարտ է, որ կարողացել է օգնել ողջ Ամերիկայում հայամետ ընտրողներին: Ռեկորդային թվով ամերիկահայեր են մասնակցել ընտրություններին՝ ամրապնդելով իրենց ազգային դիրքորոշումը: Այժմ ակնկալում ենք արդյունք, հարգանք և մեր աշխատանքի վարձատրություն, ընկերներ»,- ասվում է Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայ դատի հանձնախումբը հայտնել էր Էնթոնի Բրինդիսիի հաղթանակի մասին, ով միացել էր մյուս հայազգի օրենսդիրներին՝ Աննա Էշուիին և Ջեքի Սփիերին: Մեկ այլ հայազգի ներկայացուցիչ Դենի Թարխանյանը պարտվել էր ընտրություններում:

6658 | 1
Facebook