Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Ի՞նչ է խոսում քաղաքը

Ոստիկանությունը համատարած էվակուացնում է մայթերին կայանած ավտոմեքենաները

15:30, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
Ոստիկանությունը համատարած էվակուացնում է մայթերին կայանած ավտոմեքենաները

Վերջին ամիսներին հաճախակիացել են քննարկումներն այն մասին, որ վարորդների մի ստվար հատված սկսել է բացահայտ և միտումնավոր խախտել ճանապարհային երթևեկության կանոնները: Համաձայն շրջանառվող լուրերի, քաղաքացիներն անընդհատ ահազանգում են ոստիկանություն և տեղեկացնում, որ վարորդները կայանում են մայթերին, հետիոտների համար նախատեսված անցումներին, չեն զիջում հետիոտներին, վարում են արագ և այլն: Այսօր Երևանի տարբեր հատվածներում ոստիկանությունը մայթերին և չթույլատրված վայրերում կայանած մեքենաները տարհանելու հատուկ ծառայություն է անցկացնում: Ասում են, որ ՃՈ աշխատակիցները և կարմիր բերետավորները լայնածավալ միջոցառումներ են սկսել հատկապես Աբովյան փողոցում և հարակից տարածքներում: Ասում են նաև, որ հատուկ գործողություններն իրականացվում են քաղաքացիների զանգերի հիման վրա:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
| | |
12290 | 2
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
մի մարդ
մի մարդ 21:43, 07.11.2018
ԱՌԱՋԱՐԿ. իրավունք տվեք վիդեոռեգիստրատորով նկարահանել խախտումները, ուղարկել ձեզ: Դուք էլ խիստ պատժեք, տուգանեք այդ լպիրշներին, իսկ նկարահանողին վճարեք: Էլ ոստիկան էլ պետք չի գա: