Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկն այժմ նախարար է

13:45, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«Վեոլիա Ջուր»-ի կողմից կաշառված 7 պաշտոնյաներից մեկն այժմ նախարար է

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադրած «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Հոկտեմբերի 4-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության նախկին պետ Գարեգին Բաղրամյանը։

Այս նշանակումը, սակայն, միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։ Նախ գրվեց, որ Բաղրամյանն ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ ունի խնամիական կապեր, ինչը լրագրողների հետ զրույցում հաստատեց նաև Վանեցյանը՝ ասելով, որ հանդիսանում է վերջինի բաջանաղը։

Հատկանշական է, որ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։

Ոստիկանության նախնական տվյալներով «Վեոլիա Ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, որպես կաշառք, ՀԾԿՀ 7 պաշտոնատար անձանց համար 2017թ․ օգոստոսին գնել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ ավիատոմսեր և հոգացել վերջիններիս՝ Փարիզում բնակվելու ծախսերը։ Այդ նպատակով «Վեոլիա Ջուր» ընկերության ղեկավարությունը ծախսել է 12,598,368 դրամ, ինչից հետո, հանձնաժողովի որոշմամբ, խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 դրամով՝ 180 դրամից դառնալով 191 դրամ։

Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված մեր հարցմանն ի պատասխան տեղեկացանք, որ Գարեգին Բաղրամյանը եղել է վերը նշված 7 պաշտոնատար անձանց կազմում, ովքեր ընկերության հաշվին մեկնել են Փարիզ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

4928 | 4
Facebook