Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

«Ինչո՞ւ է դա անտեղի ու անպատեհ». Հակոբ Բադալյան

22:35, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«Ինչո՞ւ է դա անտեղի ու անպատեհ». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղասիրական «դիսկուրսի» մասին. Հայաստանում ինչու ա դա անտեղի ու անպատեհ, որովհետև առաջացնում ա արհեստական «բալանս» Ադրբեջանի հետ: Իսկ էդ հարցը գործնականում միակն ա, որի առումով բալանսի խախտումը հօգուտ Հայաստանի ա: Երբ որ Ադրեջանում պաշտոնական մակարդակով հայատյացության և ռազմատենչության քարոզչություն ա, Հայաստանում խաղաղասիրության «դիսկուրսը» բերում ա մթնոլորտի, երբ երկու կողմը հավասարվում են, հավասարության տպավորության: Իսկ երկու կողմը հավասար չեն, որովհետև Հայաստանում չկա պատերազմի, ատելության, ռազմատենչության «դիսկուրս», որ դրան հակադրվի «խաղաղասիրությունը»: Իհարկե կա կոշտ դիրորքորշում, բա ո՞նց կարող ա դա չլինել` գործ ունենալով Ադրբեջանի հայտնի դիրքորոշման հետ: Բայց «խաղաղասիրության» դիսկուրսը բնական կոշտ դիրքորոշմանը սադրում ա արհեստական ռազմատենչության մթնոլորտի: Դա չի նշանակում չխոսել խաղաղության մասին: Բայց պետք չի դրա մասին խոսել Հայաստանում «ռազմատենչության» կամ «ատելության» դեմ կռիվ անելու լոգիկայով, ավելին՝ «ստեղծելու», հետո կռիվ անելու»:

| | |
2446 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am