Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արսեն Թորոսյանը՝ ծխելու դեմ պայքարի նոր ծրագրի մասին

11:40, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
Արսեն Թորոսյանը՝ ծխելու դեմ պայքարի նոր ծրագրի մասին

«Առաջարկում եք ծխելու դեմ պայքարի նոր ծրագիր: Ի՞նչ միջոցնառումներ են նախատեսված, որոնց համար 100 մլն դրամ եք անկնալում: Ի՞նչ սահմանափակումներ են լինելու ծխախոտ օգտագործողների համար»,- Աժ-ում 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ դիմելով Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին՝ հարցրեց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ գումարն ուղղված է լինելու հանրային իրազեկման միջոցառումներին: «Ծխախոտի սահմանափակումների մասին օրենքը հիմա շրջանառվում է, դասական օրենք է, ավելացվում է այն վայրերի ցանկը, որտեղ ծխելն անթույլատրելի է, ինչպես նաև կարգավորումներ՝ վաճառքի, գովազդի և այլնի հետ կապված: Վստահ չեմ՝ կհասցնե՞նք այս Աժ-ում ներկայացնել, թե ոչ»,- հայտարարեց Թորոսյանը:

| | |
2243 | 0
Facebook