Էնթոնի Բրինդիսին հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում և միացել մյուս հայազգի օրենսդիրներին՝ Աննա Էշուիին և Ջեքի Սփիերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Էնթոնի Բրինդիսիի նախահայրերը ծնունդով Մարդինից են: Ցեղասպանությունից փրկվելով՝ բնակություն են հաստատել Հալեպում, որտեղ ծնվել է Բրինդիսիի տատիկը, իսկ նրա նախահայրերը ծնունդով Եդեսիայից են:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հայտնում է նաև, որ Վեսթբրուք քաղաքի ընտրություններում հաղթել է Աննա Աստվածատրյան-Թերքոթը` ստանալով քաղխորհրդի անդամի մանդատ: