Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՊՊԾ գնդում հայտնված Օսիպյանն իր մեջ կուտակել է նեղացածություն». Երվանդ Վարոսյան

14:20, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«ՊՊԾ գնդում հայտնված Օսիպյանն իր մեջ կուտակել է նեղացածություն». Երվանդ Վարոսյան

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից մտքումս պտտվում է Վալերի Օսիպյանի արտահայտած դիրքորոշումը «Սասնա Ծռերի» գործով, ակնհայտ զգացվում է, որ առանց իրավիճակը պատշաճ գնահատելու ՊՊԾ գնդում հայտնված, ապա ուղղակի ազատ արձակված պարոն Օսիպյանն իր մեջ կուտակել է նեղացածություն, վիրավորվածություն, խոսելիս դժվարությամբ է թաքցնում հակակրանքը...
     Իհարկե, սա կարելի է համարել բնական վիճակ, ցանկացած մարդու մոտ կարող է առաջանալ նման հոգեբանական իրավիճակ։ Խնդիրն այստեղ այլ է` ինչքանով է ճիշտ, որ հասարակության մի շերտի կամ անձանց մի խմբի կամ որևէ մեկ անձի նկատմամբ նման զգայական մոտեցում ունեցող մարդը որպես առաջին դեմք ղեկավարի իրավապահ մի ողջ մարմին...»:

6431 | 2
Facebook