Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ երկու կին մուսուլման է ընտրվել

11:00, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ երկու կին մուսուլման է ընտրվել

ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին անգամ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում երկու կին մուսուլման է ընտրվել: Ավելի վաղ հայտնի էին դարձել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքները:

Միչիգան նահանգից Կոնգրես է անցել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, պաղեստինցի Ռաշիդա Թլեյբը, իսկ Մինեսոտա նահանգից՝ նույնպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, սոմալիացի Իլհան Օմարը:

Ռաշիդա Թլեյբը՝ մեկնաբանելով իր հաղթանակն, ասել է, որ պատրաստ է արժանապատվորեն ներկայացնել իսլամն ԱՄՆ Կոնգրեսում:

Քվեարկությունը դեռևս չի ավարտվել, Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները, ըստ նախնական տվյալների, ստացել են 238 տեղ, իսկ հանրապետականները՝ 138։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ ուժերի այժմյան դասավորությունն արդեն չի փոխվի:

8284 | 0
Facebook