Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Համացանց

«Ձեր կարծիքով, այս երևույթն ինչի՞ մասին է վկայում». Անահիտ Բախշյան

01:10, հինգշաբթի, 08 նոյեմբերի, 2018 թ.
«Ձեր կարծիքով, այս երևույթն ինչի՞ մասին է վկայում». Անահիտ Բախշյան

Կրթության ոլորտի մասնագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի գլխավոր ճարտարապետ, շատ պատվարժան Արթուր Մեսչյանը երեկ հայտարարեց, որ Երևանում ապօրինի կառույցներին՝ վե՛րջ, այլևս դրանք չեն լինելու: Այդպիսի ապօրինի կառույց այս պահին կա Ավան, Սայաթ-Նովա թաղամաս 1/3շ. առաջին մուտքի դիմաց` խաղահրապարակի գազոնի վրա: Սայաթ-Նովա թաղամասի բնակիչ ոմն Սենիկ Գևորգյանը, հոկտեմբերի սկզբին ինքնակամ շինություն է սկսել, բնակիչները ս.թ. հոկտեմբերի 16-ին ստորագրահավաքով իրենց բողոքն են հայտնել Ավան վարչական շրջանի ղեկավարին ու քաղաքապետարան, որտեղից ծանուցմամբ հանդիպման են հրավիրել ոչ թե բնակիչներին, այլ Սենիկ Գևորգյանին, իսկ ծանուցումը փակցվել է ինքնակամ շինության պատին, բնակիչները սեփական նախաձեռնությամբ գնացել են մասնակցելու այդ հանդիպմանը, սակայն նրանց թույլ չեն տվել քաղաքապետարան ներս մտնել ու չնայած բողոքը բնակիչներից են ստացել, սակայն նրանց այդպես էլ չեն տեղեկացրել, թե ինչ հանձնարարական են տվել ապօրինի կառուցապատողին: Առկա է իրավախախտման մասին արձանագրությունը, ինչպես նաև Ավան վարչական շրջանի ղեկավարի Ժ/Պ պարոն Ջավադյանի` հոկտեմբերի 19-ի վստահեցումը, որ շինարարությունը կկասեցվի, սակայն այդ կրպակն արդեն ավարտուն տեսքի է բերվում, ինչպես փաստում են բնակիչները, դրա վրա աշխատում են գիշեր-ցերեկ:
     Հարգելի պարոն Մեսչյան, փոխանցում եմ Ձեզ բնակիչների բողոքն ու հավատում, որ Երևանում իսկապես այլևս չեն լինելու ապօրինի շինություններ, իսկ շինթույլտվություն կտրվեն միայն տարածքի բնակիչների համաձայնությունը ստանալուց հետո` ըստ Երևանի ավագանու 2014թ. ապրիլի 30-ի որոշման՝ բնակիչներին վերաբերող որոշումների կայացման ժամանակ նրանց մասնակցության պահանջի:
     Ի դեպ, այդ տարածքի Խուդյակով 214/13 հասցեում կա ևս ապօրինի մի կրպակ, որի թույտվություն տվողի անուն ազգանունը, ըստ Ավան վարչական շրջանի ղեկավարի Ժ/Պ-ի գրության, հայտնի է, սակայն կրպակը տեղադրողի ինքնությունը չեն կարողանում պարզել: Համաձայնեք, որ տարօրինակ պատասխան է, իհարկե, կասեք նոր է նշանակված, բայց դա այդ պաշտոնյայի համար արդարացում չէ: Համենայնդեպս, ինքը բնակիչներին վստահեցրել է, որ Ավան, Սայաթ-Նովա թաղամաս 1/3շ. առաջին մուտքի դիմացի ապօրինի շինարարությունը կասեցված է, սակայն այն թափով ավարտին է մոտենում: Ձեր կարծիքով, այս երևույթն ինչի՞ մասին է վկայում»:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ասել էր. «Ես դիմում եմ մեր քաղաքացիներին՝ ապօրինի շինարարությանը՝ վե՛րջ, հողի բռնազավթմանը՝ վե՛րջ, չի՛ լինելու օրինականացում: Խոստանում եմ, որ չի՛ լինելու»:

| | |
4688 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am