Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին». Վիգեն Սարգսյան

10:15, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին». Վիգեն Սարգսյան

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել. «ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարհելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով: Երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»»:

3960 | 8
Facebook