Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ջուրը չտեսած բոբկանալն անիմաստ է». Նարինե Դիլբարյան

15:50, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
«Ջուրը չտեսած բոբկանալն անիմաստ է». Նարինե Դիլբարյան

Հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանալի, զարմանալի ժողովուրդ ենք` խանդավառ, հուզումնառատ, ընկերաբաղձ, խոսքերով պատրաստ թշնամու հայացքում սեր ու ընկերություն տեսնել, թեյ խմել Բաքվում, գրկվել ու գգվել... Մի կողմից գուցե լավ է, եվրոպացիները կգնահատեն, բայց մյուս կողմից էլ անտրամաբանական է. սերը և բարեկամությունը միակողմանի չեն լինում, անգամ Բաքվում թեյ խմելու համար հրավիրող կողմի պատրաստակամություն է պետք: Իլհամ Ալիևի անձնիշխան պետության մեջ հրահանգի սպասող ադրբեջանցի 18-20 ամյա զինվորները կամ քաղաքացիները հյուրընկալության գոնե նշույլ պիտի ցուցաբերեն, իսկ այդ նշույլները չկան, ուստի ջուրը չտեսած բոբկանալն անիմաստ է, կեղծ, մեր հասարակությունն առանց այն էլ իր զայրույթը միայն ներս է ուղղում, ներքին թշնամիներ փնտրում, դատափետում, սև ու սպիտակի հակադրություն ստեղծում, իսկ դրսի առումով՝ աշխարհը ծիրանագույն բուրաստան ենք դարձրել, ընկերներ ենք փնտրում.....»:

| | |
2917 | 1