Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Միջազգային

Հայտնի է ծանրորդների՝ Տոկիո-2020 օլիմպիական խաղերին որակավորվելու համակարգը

16:45, չորեքշաբթի, 07 նոյեմբերի, 2018 թ.
Հայտնի է ծանրորդների՝ Տոկիո-2020 օլիմպիական խաղերին որակավորվելու համակարգը

Այս օրերին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Ինչպես հայտնի է, այս առաջնությունից սկսած ծանրամարտում կիրառվում են նոր քաշային կարգեր, որոնցից 7-ականը հանդիսանում են օլիմպիական քաշային կարգեր։ Հայտնի է դարձել օլիմպիական խաղերին որակավորվելու համակարգը։

Այսպես, Տոկիո-2020 օլիմպիական խաղերին կմասնակցի 196 մարզիկ-մարզուհի։ Յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել 8 մասնակից՝ 4 տղամարդ և 4 կին։

→ Բացառություն են այն երկրները, որոնք ունեն վատ դոպինգային պատմություն։ 2008-ի Պեկինի օլիմպիական խաղերից մինչև 2020-ի օլիմպիական խաղերի որակավորման փուլի ավարտը յուրաքանչյուր երկիր, որը կունենա որակազրկման 10-ից 19 դեպք, խաղերին կարող է ներկայանալ 4 մարզիկով՝ 2 տղամարդ և 2 կին։ Միևնույն ժամանակահատվածում 20 և ավելի որակազրկման դեպք ունեցող երկիրը կարող է խաղերին ներկայացնել 2 մարզիկ՝ 1 տղամարդ և 1 կին։ Հայաստանը դասվում է վերջինների շարքին։

→ Յուրաքանչյուր քաշային կարգում որակավորվում է 14 մարզիկ։ Այդ տեղերը բաշխվում են հետևյալ կերպ՝

• 2020 թվականի ապրիլի 30-ի դրությամբ վարկանշային աղյուսակի առաջին 8 ծանրորդները

• 5 ծանրորդ, որոնք ընտրվում են 1-ական յուրաքանչյուր մայրցամաքից՝ այն ազգային օլիմպիական կոմիտեներից, որոնց մարզիկները չեն ընդգրկվել լավագույն 8-նյակում

• 1 ծանրորդ՝ ընդունող երկրից (6 քաշային կարգերում) կամ Եռակողմ հանձնաժողովի կողմից ընտրված (8 քաշային կարգերում)։

→ Յուրաքանչյուր քաշային կարգում կարող է մասնակցել ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացնող 1 մարզիկ։

→ Օլիմպիական ուղեգրերը մարզիկները վաստակում են վարկանշային աղյուսակում զբաղեցրած տեղով կամ Եռակողմ հանձնաժողովի կողմից ստանում են անվանական ուղեգրեր։

→ Ընդունող երկիրը՝ Ճապոնիան, ստանում է 6 օլիմպիական ուղեգիր, որը Ճապոնիայի օլիմպիական կոմիտեն կարող է բաշխել սեփական հայեցողությամբ՝ պահպանելով 3 տղամարդ և 3 կին սկզբունքը։

→ Եթե ճապոնացի մարզիկները որակավորվում են խաղերին վարկանշային աղյուսակում զբաղեցրած տեղով, ապա 6 տեղերից ազատ մնացած տեղերը բաշխվում են վարկանշային աղյուսակի մյուս երկրները ներկայացնող ծանրորդներին։

→ Վարկանշային միավորները մարզիկները վաստակում են հատուկ կերպ՝ Ռոբիի միավորները բազմապատկվում են ստուգատեսի մակարդակի միավորով՝ (ոսկե մակարդակի ստուգատեսը՝ 1,1 միավոր, արծաթե մակարդակի ստուգատեսը՝ 1,05 միավոր, բրոնզե մակարդակի ստուգատեսը՝ 1,0 միավոր)։

→ Որակավորման փուլը բաժանված է երեք փուլի՝

• 2018-ի նոյեմբերի 1-ից 2019-ի ապրիլի 30

• 2019-ի մայիսի 1-ից 2019-ի հոկտեմբերի 31

• 2019-ի նոյեմբերի 1-ի 2020-ի ապրիլի 30

→ Յուրաքանչյուր փուլի լավագույն 3 արդյունքները գումարվում են՝ ձևավորելով ընդհանուր լավագույն արդյունք։

→ Օլիմպիական խաղերին որակավորվելու համար մարզիկները պետք է՝

• յուրաքանչյուր փուլում մասնակցեն առնվազն 1 ստուգատեսի

• ընդհանուր առմամբ մասնակցեն առնվազն 6 ստուգատեսի

• մասնակցեն առնվազն 1 ոսկե ստուգատեսի և ևս 1 ոսկե կամ արծաթե մակարդակի ստուգատեսի

→ Ընդունող երկրի մարզիկներին որակավորվելու համար անհրաժեշտ է մասնակցել յուրաքանչյուր փուլի 1 ստուգատեսի և ևս 1 ոսկե կամ արծաթե մակարդակի ստուգատեսի։

→ Եռակողմ հանձնաժողովի կողմից հրավիրվող մարզիկները պետք է ընդհանուր առմամբ մասնակցեն 2 ստուգատեսի, որոնցից մեկը պետք է լինի ոսկե կամ արծաթե մակարդակի ստուգատես։

→ Ստուգատեսների մակարդակները բաշխվում են հետևյալ կերպ՝

• ոսկե մակարդակ՝ աշխարհի և մայրցամաքի առաջնություններ

• արծաթե մակարդակ՝ IWF-ի ստուգատեսներ, այդ թվում մարզական խաղեր և առաջնություններ

• այլ միջազգային մրցումներ

| | |
1598 | 1