Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

14 երեխաների հետ հանրակացարանային սենյակում ապրող ընտանիքին տրվել է անհատույց սենյակ

23:45, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
14 երեխաների հետ հանրակացարանային սենյակում ապրող ընտանիքին տրվել է անհատույց սենյակ

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2017թ․ օգոստոս ամսին ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանի և Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանի հետ այցելեցինք Նոր Նորքի հանրակացարաններ և ծանոթացանք Շաբոյանների ընտանիքին, ովքեր 14 երեխաների հետ միասին վարձով բնակվում էին հանրակացարանային մեկ սենյակում և դժվարությամբ հասցնում իրենց հոգսերը բավարարել։

Երկար ժամանակ Շաբոյանները գտնվում էին մեր ուշադրության կենտրոնում։ Այսօր ուրախ եմ հայտնելու, որ առաջիկա ավագանու նիսոտւմ ավագանու որոշմամբ Շաբոյաններին պետք է տրամադրենք ավելի մեծ և հարմարավետ սենյակ, որտեղ Շաբոյանները առնվազն 10 տարի անհատույց կբնակվեն»։

14 երեխաների հետ հանրակացարանային սենյակում ապրող ընտաիքին տրվել է անհատւյց սենյակ
14 երեխաների հետ հանրակացարանային սենյակում ապրող ընտաիքին տրվել է անհատւյց սենյակ
4752 | 1
Facebook