Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 22 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Եթե գործի համար եք իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեք Գյումրի». Փաշինյանը զայրացել է

23:15, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Եթե գործի համար եք իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեք Գյումրի». Փաշինյանը զայրացել է

Իշխանական կուլիսներում լուրջ պաշտոնակռիվ է սկսվել: Իշխանափոխությունից հետո հեղափոխականներն իրենց՝ ոտքով քայլելու և ճանապարհներ փակել-բացելու վարձն են ուզում: ՀԺ-ն տեղեկացնում է, որ քայլարշավին և մյուս ակցիաներին մասնակցած, բայց անպաշտոն մնացածները տարբեր կերպ մեսիջներ են ուղղել վարչապետին՝ գործազրուկ լինելու հանգամանքի մասին տեղեկացնելու համար:

Ոմանք, օրինակ, ակտիվ են եղել ֆեյսբուքում և հաճախակի գրառումներ են կատարել, որ գործազրուկ են, օդով սնվել չի լինի, մի մասն էլ «մարդ է մեջ գցել»՝ լուրը Նիկոլ Փաշինյանին հասցնելու համար: Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ժողովում անդրադարձել է պաշտոնի ակնկալիք ունեցողներին և հայտարարել. «Եթե գործի համար եք իմ կողքով քայլել, ավելի լավ է հետ քայլեք Գյումրի»:

Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԵԼՔ խմբակցության ղեկավար, ՔՊԿ վարչության անդամ Լենա Նազարյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

| | |
21208 | 20
Facebook
COMMENT.am