Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

21:50, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

«Hraparak.am» կայքում 05.11.2018թ. տպագրված «Շատ խելացի լինելն էլ մի բան չէ» վերնագրով հոդվածի վերաբերյալ Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում տեղադրված «Խելացի լուսացույցները» աշխատում են նորմալ, և դրանց շնորհիվ զգալիորեն բարելավվել է Աճառյան փողոցի երթևեկությունը՝ հնարավորինս նվազել են հապաղումները:

Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում տեղադրված լուսացույցները հակասության մեջ չեն գտնվում՝ ընդհակառակը նրանք աշխատում են սինխրոն և տրանսպորտային միջոցների հապաղումներ կարող են առաջանալ միայն վթարների հետևանքով:

Տարեցտարի ավելանում է Երևան քաղաքի տրանսպորտային միջոցների քանակը, ինչին համահունչ էլ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է երթևեկության կազմակերպման փոփոխություններ և կիրառում է տեխնիկական նոր մեթոդներ՝ հնարավոր հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար:

Հոդվածի հեղինակին խնդրում ենք այսուհետ երթևեկության անվտանգության վերաբերյալ վերլուծություն կատարելիս դիմել նաև Ճանապարհային ոստիկանության մասնագետներին, որպեսզի վերլուծությունը լինի առավել մասնագիտական:

| | |
2597 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Անեցի
Անեցի 09:40, 07.11.2018
Ի՞նչ վթար, գիժ են սրանք։ Մի ցանկացած օր երեկոյան եկեք էդ խաչմերուկներից ցանկացածը նայեք, հատկապես Հարսնաքարի խաչմերուկը։ Խցանումը մինչև 400 - 450 մետր ձգվումա։ Այսինքն ամեն երեկո էդ խաչմերուկում վթար կա՞ ․․․