Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Ես ձեզ հարյուր անգամ զգուշացրել եմ». Գագիկ Ծառուկյան

17:40, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Ես ձեզ հարյուր անգամ զգուշացրել եմ». Գագիկ Ծառուկյան

«Խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես»,- լրագրողների հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ ցուցակում լինելու են գործարարներ և սեփականատերեր:

«Դա նշանակում է, որ բիզնեսը բերում եք քաղաքականությո՞ւն, եթե Դուք եք գլխավորում»,- լրագրողի հարցին՝ Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Եթե դուք որպես լրագրող տիրապետես, հասկանաս քաղաքականությունը, եթե այսօր Ամերիկայի պես երկրում ամենախոշոր սեփականատերը Տրամպն է երկիրը կառավարում, և այսօր Տրամպի օրոք, միայն որ ասենք, նայելով Ամերիկան, ասենք դա հիմնական գործազրկությունը ամենացածր տոկոսի վրա է, եթե դուք կարող եք՝ տեղեկություն վերցրեք, կարդացեք, նոր էդ հարցերը կտաք: Ես ձեզ հարյուր անգամ զգուշացրել եմ, որ գալիս եք միջոցառումա, գործարանի բացումա, աշխատատեղա, արտադրությունա, փոխանակ առաջինը դուք էդ մասին ինձ հարցեր տաք, որ ուրախությունա, աշխատատեղա, որ մարդիկ աշխատեն, աշխատանք ունենան, բյուջեն գումար գա, նորից դուք էլի կպել եք... ես բոլորիդ ներկայությամբ ասում եմ՝ երբ որ ես զգամ իմ ժողովրդին պետք չեմ քաղաքականության մեջ, ուրեմն իմացեք, որ նույն պահին, ես ասենք թե չեմ մասնակցի, ձեր ցավը տանեմ»:

| | |
5201 | 0