Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կոնգրեսի ընտրությունների օրը Facebook-ը ռուսալեզու հաշիվներ է արգելափակել

17:30, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Կոնգրեսի ընտրությունների օրը Facebook-ը ռուսալեզու հաշիվներ է արգելափակել

Facebook ընկերությունը հայտնել է, որ արգելափակել է 30 հաշիվ սոցցանցում, ինչպես նաև 85-ն Instagram-ում, քանի որ դրանք կարող են կապ ունենալ արտասահմանյան կառույցների հետ: Այս մասին հայտարարել է Facebook-ի անվտանգության հարցերով տնօրեն Նաթանիել Գլեյխերը:

Արգելափակումը տեղի է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախաշեմին, որոնք նախատեսված են նոյեմբերի 6-ին:

Արգելափակված հաշիվներում կասկածելի ակտիվության մասին ընկերությանը հայտնել են իրավապահ մարմինները:

Գլեյխերի խոսքով՝ գրեթե բոլոր արգելափակված հաշիվները եղել են ռուսալեզու և ֆրանսալեզու, մինչդեռ Instagram-ի հաշիվները լցվել են անգլերեն լեզվով քաղաքական նորություններով:

7705 | 0
Facebook