Խնդրում ենք սպասել...
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Համացանց

«Խցանումները գնալով ավելի խնդրահարույց են դառնալու». Կարեն Հովհաննիսյան

18:05, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Խցանումները գնալով ավելի խնդրահարույց են դառնալու». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայրաքաղաք Երևանում խցանումները գնալով ավելի խնդրահարույց են դառնալու: Ոչ մի գծանշում, ոչ մի սենսորային լուսացույց այլևս իրավիճակը չի փրկի: Եթե մեկ տարի առաջ խցանումները բացառապես առավոտյան և երեկոյան ժամերին էին, ապա այսօր արդեն ողջ ցերեկվա ընթացքում է, գալու է մի օր, որ արդեն գիշերն էլ խցանումների խնդիր կունենանք:
     Հարցին պետք է ավելի լուրջ վերաբերել: Հիմնական խցանման պատճառ հանդիսացող խաչմերուկները պետք է բեռնաթափվեն, իսկ բեռնաթափման միակ էֆեկտիվ լուծումը դա ինժիներական լուծումն է: Պետք է բոլոր խաչմերուկներն այլևս չհատվեն, անցնեն վերգետնյա կամ ստորգետնյա ճանապարհներով: Նորից եմ կրկնում, որ խցանումները գնալով դառնալու են շատ մեծ գլխացավանք և ոչ մի կոսմետիկ միջամտություն չի փրկում իրավիճակը. պարզապես միջոցների զուր վատնում է:
     Հ.Գ. Միտքս հանգիստ կարող եք գողանալ, հարգելի պատկան մարմիններ, չեմ նեղվի, ավելի ուրախ կլինեմ»:

| | |
2542 | 1
Facebook
COMMENT.am