Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Telegram - t.me/mamul_am

Իրադարձություններ

«Ալաշկերտ»-ի սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարություն է տարածել

15:45, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Ալաշկերտ»-ի սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարություն է տարածել

«Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության հետ զրույցում ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը պատմեց Մարտունիում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու մտադրության մասին:

«Ինչպես գիտեք` ես արմատներով Մարտունուց եմ, «Ալաշկերտ»-ն էլ նախկինում ներկայացրել է Մարտունին: Այս հանգամանքները հաշվի առնելով, մտադիր եմ զարգազնել և մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում:

Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը:

Կոչ եմ անում Մարտունու քաղաքապետին և Գեղարքունիքի նորընտիր մարզպետին աջակցել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին այս նախաձեռնության մեջ և համապատասխան հողատարածք հատկացնել` մարզադպրոց հիմնելու համար: Մարզադպրոցի սպասարկման ամբողջ ծախսը հոգալու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը:

Մարզադաշտի առկայության պարագայում, հնարավոր է, որ ապագայում «Ալաշկերտ»-ն իր տնային հանդիպումները անցկացնի Մարտունիում և մեծ ուրախություն պարգևի մարտունեցի երկրպագուներին:

Շատ շուտով կստեղծվի նաև մեր կանանց թիմը: Մանրամասների մասին կհայտնենք առաջիկայում:

Առիթից օգտվելով, կոչ եմ անում երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել «Ալաշկերտին» բոլոր հանդիպումներում: Միասին մենք դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու»,- նշել է Բագրատ Նավոյանը:

| | |
2532 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am