Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ռուստամ Բաքոյանն արձագանքում է՝ «ՀՀԿ-ի նախկին աջակիցը յուղոտ պաշտոնի համար մտնում է ՔՊ» լուրերին

13:30, ուրբաթ, 09 նոյեմբերի, 2018 թ.
Ռուստամ Բաքոյանն արձագանքում է՝ «ՀՀԿ-ի նախկին աջակիցը յուղոտ պաշտոնի համար մտնում է ՔՊ» լուրերին

MAMUL.am-ի խմբագրությունը նամակ է ստացել ընթերցողից, ով դժգոհում է, որ «ՀՀԿ նախկին աջակիցներն անցնում են ՔՊ-ի կողմը»: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը. «ՀՀԿ-ի համար անցյալ տարի ձայն հավաքած Նոր Կյանքի բնակիչ Ռուստամ Բաքոյանն այժմ էլ ուզում է մտնել ՔՊ: Անցյալ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրված Մուրադ Մուրադյանի համար պայքարած, Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին սատարող Ռուստամ Բաքոյանն այժմ էլ Արարատի մարզպետի միջոցով ուզում է մտնել ՔՊ՝ մի յուղոտ պաշտոնի համար: Ռ. Բաքոյանը նաև պայքարել է ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի համար՝ նրա և ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելով»,- գրել է ընթերցողը և հավելել. «Բաքոյանը բոլոր տեղերում ասում է, որ իր դեմ խաղ չկա, քանի որ Արարատի մարզպետն իր մեջքին է: Ինքն ու Արարատի մարզպետը նույն գյուղից են»:

Պարզաբանումներ ստանալու նպատակով մեր թղթակիցը զրուցել է Ռուստամ Բաքոյանի հետ: «Պետք է հիասթափեցնեմ նամակի հեղինակին: Եթե տվյալ անձը չի տիրապետում ինֆորմացիային, ասեմ, որ որ 2015-ից ՔՊ-ի հետ ճանապարհ եմ անցել՝ սկսած Նոր Կյանքի, Գյումրու, Երևանի ընտրություններից, որտեղ ՔՊ-ի կողմից վստահված անձ եմ եղել, միասին ճանապարհ ենք անցել: Իսկ 2017-ի ԱԺ ընտրություններին, եկել էինք այն եզրակացության, որ եթե պարոն Մախմուդյանը ներկայացնի ծրագիր, թե ԱԺ անցնելու դեպքում եզդիական համայնքի համար ի՞նչ է անելու, նրան կներկայացնենք մեր համայնքից: Ծանոթացել էինք ծրագրին, նա էլ խոստացել էր՝ 2017-ին ամեն ինչ անել, որ եզդիների ցեղասպանության մասին օրինագիծն ԱԺ-ում ընդունվի: Նշեմ, որ դեռ այն ժամանակ նա հայտարարել էր, որ անկուսակցական է, այսինքն՝ որպես ՀՀԿ-ական չի գնում խորհրդարան... Մենք՝ որպես եզդիական համայնքի ներկայացուցիչներ, մեր առջև դրված նպատակին հասել ենք. նախագիծն ընդունվել է»,- ասաց Բաքոյանը:

Անդրադառնալով վերը նշված անձանց միջոցով «յուղոտ պաշտոն ստանալու» մասին լուրերին՝ մեր զրուցակիցը նշեց. «Բացարձակ սուտ է: Եթե կան փաստեր, թող իմ առջև կանգնեն, ասեն՝ դու այս, այս, այս բաներն արել ես: Վստահ եմ՝ եզդիական համայնքի այն ներկայացուցիչներն են այս ամենի հետևում, ովքեր փորձում են հայտնվել ԱԺ-ում»:

Հարցին՝ իսկ Դուք խորհրդարանում հայտնվելու ցանկություն ունե՞ք, պատասխանեց. «Եթե համայնքն առաջարկում է իմ թեկնածությունն ու տեսնում է, որ կարող եմ լինել խորհրդարանում, ապա պատրաստ եմ աշխատել: Ես չեմ գնում որպես պատգամավոր, որ ուղղակի պետք է վայելի այդ պաշտոնը, այլ գնում եմ ծառայելու համայնքին: Չի բացառվում, որ կարող եմ լինել ապագա ԱԺ-ում»:

Ինչ վերաբերում է Արարատի մարզպետին, Ռուստամ Բաքոյանն ասաց, որ նա աշխատում է օրենքի շրջանակներում. «Չկա նման բան, թե մարզպետն իմ մեջքին կանգնած է, և որ իմ դեմը խաղ չկա: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մեծ մասի հետ մենք ճանապարհ ենք անցել՝ և՛ Գարիկ Սարգսյանի, և՛ մյուսների.... Երբ ՔՊ-ն ընդդիմություն էր, բոլոր կողմերից ենթարկվում էինք ճնշումների: Փառք Աստծո, ես նախահեղափոխական շրջանում ավելի ակտիվ եմ եղել, քան հեղափոխությունից հետո: Հեղափոխությունից հետո շատերն ուզում էին հայտնվել ՔՊ-ում կամ ցույց տալ, որ աջակից են ու սրանով ինչ որ տեղ իրենց համար ապահովել: Ես նման խնդիր իմ առջև չեմ դրել, իմ գործունեությանն ու սկզբունքներին ՔՊ-ում ծանոթ են»,- եզրափակեց նա:

| | |
3300 | 1