Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համատարած «հարկելուց» առաջ մտածե՞լ եք, թե մարդիկ ոնց են աշխատում». Երվանդ Վարոսյան

14:35, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Համատարած «հարկելուց» առաջ մտածե՞լ եք, թե մարդիկ ոնց են աշխատում». Երվանդ Վարոսյան

Պետեկամուտների կոմիտեն նախատեսում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում 2020 թվականի հունվարից նույնականացման ID քարտերը կծառայեն նաև որպես կուտակային քարտեր ու կօգտագործվեն առևտրային կենտրոններում։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ, ID, բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարենք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում ամբողջ տարվա առևտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,- ասել է Դ. Անանյանը։

ՊԵԿ նախագահի այս հայտարարության վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչում համացանցում: Օգտատերերից Կարինե Քալանթարյանը գրել է, որ «ՊԵԿ-ն էլ կվերահսկի բոլոր քաղաքացիներին, թե տարվա ընթացքում, անուն առ անուն, ով ինչքան գումար է ծախսում, ինչ գնումներ է կատարում»։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը միևնույն կարծիքին է: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս որ որոշել եք, թե ID քարտով պիտի հաշվառեք ով ինչքան գումար է ծախսում ու հարկե՞ք բոլորիս: Մտածե՞լ եք տուրիստների հետ կապված ոնց եք վարվելու կամ անչափահասների, նրանց էլ ե՞ք քարտ տալու, հարկելու...

Կամ մարդկանց համատարած «հարկելուց» առաջ մտածե՞լ եք, թե մարդիկ ոնց են աշխատում, քանի ժամ են աշխատում, ինչ պայմաններում են աշխատում, կաշխատե՞ն արդյոք, եթե գործատուի մոտ գրանցված աշխատող լինելու մասին ակնարկեն, արդյոք վճարվո՞ւմ են օրենքով սահմանված ժամերից ավել աշխատանքի համար, արդյոք պաշտպանվա՞ծ են գործատուի կամայականությունից, թե՞ բատրակի կարգավիճակով, օրեկան 3000 դրամով 10 ժամ անընդմեջ աշխատում են, ամեն պահի էլ այդ աշխատանքից դուրս շպրտվելու վտանգն աչքների առաջ...
     Թարս կողմից մոտելանով իրավիճակ չեք փոխի»։

6718 | 1
Facebook