Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մի կերպ կդիմանամ». Արթուր Մեսչյան

13:30, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Մի կերպ կդիմանամ». Արթուր Մեսչյան

«Ես դիմում եմ մեր քաղաքացիներին՝ ապօրինի շինարարությանը՝ վե՛րջ, հողի բռնազավթմանը՝ վե՛րջ, չի՛ լինելու օրինականացում: Խոստանում եմ, որ չի՛ լինելու:

Մի՛ ստեղծեք ձեզ համար խնդիրներ: Ես գիտեմ, որ հիմա ահռելի թվով մարդկանց մոտ ես սարսափելի վատ մարդ եմ ներկայանում, կներեք, ես դրան մի կերպ կդիմանամ, որովհետև այն ամենը, ինչ ես ասում եմ՝ հօգուտ մեր Երևանի է»,- քաղաքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Անդրադառնալով Երևանի աղավաղված տեսքին՝ գլխավոր ճարտարապետը նշեց, որ այն միանգամից հնարավոր չէ բերել այն վիճակին, որի մասին մենք երազում ենք. «բայց դա կարելի է անել թաղամաս առ թաղամաս, բակ առ բակ... նույնիսկ այդ գազի խողովակների սարդոստայները, որոնք կապել են ամբողջ քաղաքը...»:

Շարունակելով խոսքը՝ բանախոսն անդրադարձավ Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծեծված թեմային. «Ես շատ հաճախ լսում եմ, որ բոլորը բողոքում են Հյուսիսային պողոտայից, բայց այդ բողոքողների 90%-ը երեկոյան քայլում է Հյուսիսային պողոտայում: Նարեկ Սարգսյանի դեմ լարվածությունը, որ սկսվել է Հուսիսային պողոտայից, ինձ համար այդքան էլ հասկանալի չէ: Ինձ համար հասկանալի կլիներ, եթե այդ փողոցով ոչ մեկը չքայլեր»,- ասաց Մեսչյանը:

| | |
4618 | 3
Facebook