Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

Թրամփ-Պուտին հանդիպումը չեղարկվել է Մակրոնի խնդրանքով

12:20, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Թրամփ-Պուտին հանդիպումը չեղարկվել է Մակրոնի խնդրանքով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Փարիզում նախատեսված հանդիպումը չեղարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով, հաղորդում է Коммерсант-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական աղբյուրը:

Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Մակրոնը չի ցանկացել, որ ռուս-ամերիկյան գագաթնաժողովը ստվերի Փարիզում նախատեսված և Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները:

«Էմանուել Մակրոնը Մոսկվային և Վաշինգթոնին խնդրել է «չստվերել» Ելիսեյան պալատում նախատեսված միջոցառումներն ու հանդիպումները: Բառացիորեն այդպես էլ ձևակերպվել է»,- ասել է պարբերականի աղբյուրը:

Պուտինն ու Թրամփը կմեկնեն Փարիզ նոյեմբերի 11-ին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ տոնական միջոցառումների շրջանակներում նրանք բանակցություններ կվարեն: Սակայն նոյեմբերի 5-ին Թրամփը հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, Փարիզում Պուտինի հետ իր բանակցությունները չեն կայանա, միևնույն ժամանակ, պատրաստակամություն է հայտնել հանդիպել նոյեմբերի վերջին Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում:

| | |
4037 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am