Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նախկինում արված հողահատկացումներին «ոչ» ասելու հնարավորություն չունեմ». Արթուր Մեսչյան

12:25, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Նախկինում արված հողահատկացումներին «ոչ» ասելու հնարավորություն չունեմ». Արթուր Մեսչյան

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած գլխավոր ճարտարապետի մամուլի ասուլիսում անդրադարձ եղավ այն հողատարածքներին և հողահատկացումներին, որոնք կառուցապատողներն արդեն գնել են: «Այստեղ կա մի խնդիր՝ արգելել այդ գնված հողատարածքների մեջ որևէ կառուցապատում, գրեթե անհնար է: Բայց պետք է անել հետևյալը՝ գտնել բալանսը, որպեսզի և՛ բնակիչները չբողոքեն, և՛ քաղաքն ինչ որ բան ստանա: Կա՞ այդ նախադրյալը, այո՛, կա: Աշխատո՞ւմ ենք այդ ուղղությամբ, այո՛, աշխատում ենք: Ես հանդիպել եմ այդ կառուցապատողների և ճարտարապետների հետ, խնդրել եմ նրանց փոփոխություններ կատարել նախագծում և, փառք աստծո, մինչ օրս ոչ մի ճարտարապետ չի ասել, որ դա անհնար է: Ես կարծում եմ, որ այս հարաբերությունները կբերեն նրան, որ կարվի շինարարություն, բայց դրանց վրա կարվեն աշխատանքներ, որոնք կլինեն տրամաբանական սահմանների մեջ»,- հայտարարեց Արթուր Մեսչյանը:

Նա ցավ հայտնեց, որ ինքն անձամբ չունի այն հնարավորությունը՝ 100 տոկոսով չեղյալ համարելու այդ շինարարությունները: «Եթե ես լինեի գլխավոր ճարտարապետ նախկինում, հողահատկացումներին կասեի՝ ո՛չ, բայց այսօր այդ հնարավորությունը ես չունեմ»:

| | |
2351 | 0
Facebook