Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես այն մարդկանցից չեմ, որ Երևանի մասին խոսում է ողբերգական երանգներով». Արթուր Մեսչյան

11:40, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Ես այն մարդկանցից չեմ, որ Երևանի մասին խոսում է ողբերգական երանգներով». Արթուր Մեսչյան

«Ես այն մարդկանցից չեմ, որ Երևանի մասին խոսում է ողբերգական երանգներով, թե ամեն ինչ փչացել է, քաղաքը կորցրել ենք... Ոչ, մենք ոչ մի բան չենք կորցրել: Մենք ունենք հրաշալի քաղաք և ունենք պրոբլեմներ: Պրոբլեմները լուծելի՞ են, այո՛, լուծելի են, պե՞տք է ժամանակ, այո՛, պետք է»,- այսօր քաղաքապետարանում մեկնարկած մամուլի ասուլիսում՝ խոսելով Երևանում գոյություն ունեցող քաղաքաշինական խնդիրների մասին, ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
     Անդրադառնալով Երևանի կենտրոնի խնդիրներին՝ Ա. Մեսչյանը նշեց, որ մշակելու են մի ծրագիր, որը կներկայացնեն կառավարությանը: Նա հույս հայտնեց, որ այդ ծրագիրը հավանության կարժանանա նաև Ազգային ժողովի կողմից, ինչից հետո, Երևանի կենտրոնը կստանա հավուր կարգավիճակ:

3091 | 0
Facebook