Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 մայիսի, 2019 թ.

Իրադարձություններ

«Եվրոպացի դիվանագետների հորդորը մեզ համար ընկալելի չէ». Կարեն Նազարյանը՝ վիզային ռեժիմի ազատականացման մասին

11:35, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
«Եվրոպացի դիվանագետների հորդորը մեզ համար ընկալելի չէ». Կարեն Նազարյանը՝ վիզային ռեժիմի ազատականացման մասին

Շարունակելով վիզային ռեժիմի ազատականացման թեման՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը դիմեց փոխարտգործնախարար Կարեն Նազարյանին. «ՀՀ մի շարք պաշտոնյաներ մեջբերում են եվրոպացի դիվանագետների հորդորը՝ չշտապել: Այս համատեքստում խոսվում է նաև Ուկրաինայի ու Վրաստանի վատ փորձի մասին, մեջբերվում է, որ Հայաստանը Եվրոպայի աչքում շարունակում է մնալ ոչ լեգալ միգրացիայի աղբյուր: 2020թ. ծրագրի կիրարկման համար խոչընդոտներ տեսնո՞ւմ եք»:

ԱԳ պաշտոնյան ասաց, որ նման հորդորներ իրենք ևս ստանում են. «Հորդորում են՝ սպասել ԵԽ գալիք տարվա մայիսյան ընտրությունների արդյունքին: Բայց սա մեզ համար ընկալելի չէ, քանի որ խոսքը գնում է արդեն իսկ ընդունված հանձնառությունների ու հռչակագրերի մասին: Մեր ակնկալիքն է, որ այս ուղղությամբ գործնական քայլեր իրականացվեն»:

| | |
2745 | 0
Facebook