Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ն արգելել է «ներգաղթյալների քարավանի» մասին Թրամփի հոլովակի տարածումը

12:10, երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ.
Facebook-ն արգելել է «ներգաղթյալների քարավանի» մասին Թրամփի հոլովակի տարածումը

Facebook ընկերությունն արգելել է սոցցանցի հարթակում տարածել գովազդային հոլովակը՝ հաջակցություն 2020թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի վերընտրմանը, հաղորդում է CNBC-ն:

«Այդ գովազդը խախտում է Facebook-ի գովազդային քաղաքականությունը»,- հեռուստաալիքը մեջբերում է ընկերության պաշտոնական ներկայացուցչի խոսքը:

«Չնայած տեսանյութն ինքնին կարելի է տեղադրել սոցցանցում, սակայն այն չի տարածվի գումարի դիմաց»,- հավելել է ներկայացուցիչը:

Facebook-ի ներկայացուցչի խոսքով՝ գովազդը չպետք է պարունակի շոկային, սենսացիոն, անհարգալից և չափազանց բռնի բնույթ:

NBC և Fox News հեռուստաալիքները ևս հրաժարվել են ցուցադրել Թրամփի գովազդային հոլովակը:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը Թրամփին «ռասիստ խոզ» է անվանել:

7543 | 0
Facebook